‘Իրավիճակ, երբ ուսխորհրդի անդամներն ու իշխանության ներկայացուցիչները միևնույն կուսակցությունից են’

692

«Չեմ գտնում, որ այժմ ուսանողները որևիցե ձևով ներգրավված են քաղաքականության մեջ, կան ուսանողներ, ովքեր ուսխորհուրդների միջոցով մասամբ մասնակցում են  քաղաքական կյանքին, սակայն այդ մասնակցությունը  զուտ ֆիզիկական ներկայության բնույթ է կրում»,- Ուսանողների միջազգային օրվա առիթով iLur.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության երիտթևի համակարգող անդամ Մարգարիտ Հակոբյանը՝ անդրադառնալով քաղաքական գործընթացներում ուսանողների ներգրավվածությանն ու ակտիվությանը:

Նրա խոսքով՝ կան սակավաթիվ ուսանողներ, ովքեր որոշակի գաղափարներով և իրենց համոզմունքներով՝ ունեն քաղաքական հավակնություններ երկրի քաղաքական դաշտում:

Մարգարիտ Հակոբյանը նշեց նաև, որ հայաստանյան բուհերում միանշանակ առկա են նաև կուսակցականացման գործընթացներ:

«Իմ կարծիքով՝ չէր էլ կարող չլինել այլ կերպ, քանի ու բուհերի ուսխորհուրդների անդամները, երկրի նախագահն ու վարչապետը միևնույն կուսակցության անդամներ են: Տպավորություն է ստեղծվում, որ մեր երկիրը ոչ  տնտեսական, ոչ քաղաքական այլ խնդիր չունի, և միայն երկրի նախագահը պետք է զբաղվի ԵՊՀ-ի վիճակը կարգավորելով»,- ասաց նա՝ նշելով, որ նման գործելաոճը չեն հականա այլ երկրները, քանի որ ցանակացած երկրի ղեկավար չափազանց զբաղված է՝ նման տեղերում ներգրավված լինելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Անդալուսյան դերբի, Յուվենտուս — Լացիո և այլ հետաքրքիր երեք հանդիպումներ’
Հաջորդ հոդվածը‘Վանիկ Չալոյան. Բուհը ապաքաղաքական մարմին է, բայց իրականում ճիշտ հակառակն է’