Իրաքը, Լիբիան, Մալայզիան և Թուրքիան դատապարտել են Հնդկաստանին

387

Իրաքը, Լիբիան, Մալայզիան և Թուրքիան միացել են այն մուսուլմանական երկրներին, որոնք բողոք են հայտնել Հնդկաստանին երկրի իշխող «Հնդկական ժողովրդական կուսակցության» նախկին անդամ Նիպուր Շարմայի՝ Մուհամեդ մարգարեի վերաբերյալ արտահայտությունների համար։

Ինչպես հաղորդել է The Times of India թերթը, Իրաքի և Մալայզիայի ԱԳՆ-ները բողոք են հայտնել այդ երկրներում Հնդկաստանի դեսպաններին։

Թուրքիայի իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Հնդկաստանը պետք է միջոցներ ձեռք առնի իսլամատյացության սաստկացման դեմ պայքարելու և մուսուլմանների կրոնական ազատությունն ամրապնդելու» հարցերում։

Լիբիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մուհամեդ մարգարեի վերաբերյալ վիրավորական արտահայտությունները և կրոնական հանդուրժողականության, բռնությունից և ատելությունից հրաժարվելու կոչ արել։

Երկուշաբթի Աֆղանստանը, Բահրեյնը, Ինդոնեզիան, Հորդանանը, Մալդիվները, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան Հնդկաստանին կոչ էին արել հարգել բոլոր հավատացյալների զգացումները։

Հեռուստաբանավեճի ընթացքում, երկրում մի քանի միջադեպերի քննարկման ենթատեքստում, Շարման մի քանի արտահայտություն էր թույլ տվել իսլամի և Մուհամեդ մարգարեի մասին, որոնք մուսուլմանների համար վիրավորական են ընկալվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան Շվեդիային ու Ֆինլանդիային 10 պայման է առաջադրել
Հաջորդ հոդվածըԱնկարան մտադիր է համոզել Ռուսաստանին