‘
Իրաքի զինված ուժերը, երկուշաբթի Իրաքի վարչապետ ալ-Աբադիի հանձնարարականով, առաջ են շարժվել Իրաքյան Քրդստանի գլխավոր քաղաք Քիրքուքի ուղղությամբ՝ գրավելով հսկայական տարածքներ և ռազմավարական նշանակության կարևոր հենակետեր, այդ թվում՝ K 1 օդային ռազմաբազան:
Քրդական կողմը հերքել է Իրաքի պետական հեռուստատեսության տարածած այս տեղեկատվությունը և ավելացրել, որ Իրաքի անվտանգության ծառայության գործողությունները միտված էին Քիրքուք քաղաքի, ինչպես նաև՝ այնտեղ գտնվող օդային ռազմակայանի և նավթահանքերի գրավմանը:
Տարածաշրջանում լարվածությունն աճել է շուրջ երեք շաբաթ առաջ՝ փաստացի անկախ Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեից հետո, որին մասնակցածների ավելի քան 93 տոկոսը կողմ էր քվեարկել անկախացմանը։
Բաղդադը, ինչպես նաև հարևան Թուրքիան և Իրանը մերժել էին հանրաքվեի արդյունքները:
‘