‘
Իրաքի պետական դրոշը կրկին ծածանվում է Էլ Ֆալուջայի կառավարական շենքերի վրա: Շաբաթ առավոտյան երկրի իշխանությունները տեղեկացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից քաղաքը «վերջնականապես ազատագրելու» մասին:
Բնակավայրը 2014 թ. սկզբից գտնվում էր արմատականների հսկողության տակ: Պաշտոնապես Էլ Ֆալուջան գրոհելու գործողության մասին հայտարարվեց մայիսի վերջին: Տասն օր առաջ զինվորականներին հաջողվել էր մտնել քաղաքի արվարձաններ և գրավել վարչական մի շրջան, սակայն հյուսիսում և արևմուտքում դիմադրությունը շարունակվում էր: Մարտերի ընթացքում սպանվել է առնվազն երկու հազար իսլամիստ:
Էլ Ֆալուջան Բաղդադից ընդամենը 65 կմ հեռավորության վրա է, դրա համար էլ գրոհայինների համար ռազմավարական նշանակություն ուներ՝ որպես կառավարական զորքերի վրա հարձակվելու հենակետ: Փոխանցում է euronews-ը:
‘