‘Իրաքի իշխանությունները մասամբ արգելափակել են սոցցանցերի հասանելիությունը’

561

Իրաքի կառավարությունը մասամբ արգելափակել է ամենահայտնի սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ վախենալով, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները դրանք կարող են ծառայեցնել իրենց շահերին:

Մասնավորապես, Իրաքի իշխանությունների կարծիքով՝ նրանք կարող են սոցցանցերի միջոցով վախ տարածել բնակչության շրջանում կամ էլ նոր գրոհայինների հավաքագրել իրենց շարքերը: Իշխանությունները շարժման գրոհայիններին մեղադրում են ռազմական հանցագործություններ կատարելու մեջ:

ԻԼԻՊ խմբավորումը սպառնացել է մահապատժի ենթարկել բոլոր նրանց, ովքեր կհրաժարվեն հարգանք դրսևորել այն արժեքների և նորմերի նկատմամբ, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» մտադիր է մտցնել գրավված տարածքներում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը կայցելի Բեռլին’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկում. կա զոհ’