‘Իրաքի պատերազմի հաշմանադամին նոր ձեռքեր են փոխպատվաստել’

634

Իրաքի պատերազմի վետերան Բրենդան Մարոկկոն, որը 2009թ-ին Բաղդադի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զրկվել էր իր բոլոր չորս վերջույթներից, ձեռքերի հաջող փոխպատվաստման է ենթարկվել, հայտնում է ABC News-ը:

26-ամյա Մարոկկոն հայտարարել է, որ երազում է տարբեր սպորտաձևերով զբաղվել, լողալ և հեծանիվ քշել: Բացի այդ նա ցանկանում է մի օր կրկին նստել իր Dodge Charger մեքենայի ղեկին:

Բրենդանի վիրահատությունն կատարվել է նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին` Ջոն Հոփքինսի հիվանդանոցում: Սա ԱՄՆ-ում կատարված ձեռքերի փոխպատվաստման 7-րդ փորձն է: Սռաջիկա 2 տարիների ընթացքում Մարոկկոն պետք է ամեն օր վեց ժամ մարզի ձեռքերը: Այդ ժամկետի ավարտից հետո միայն պարզ կդառնա, թե նրա վերջույթների գործունեությունն ինչքանով է վերականգնվել:

Նախորդ հոդվածը‘Կարինե Աճեմյան. Սերժ Սարգսյանն ընդամենը շփման մեջ է մտել ժողովրդի հետ, խոսել է մարդկանց հետ և խոսել է շատ անմիջական’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել հարգել քաղաքացիների ազատ հավաքվելու և արտահայվելու իրավունքները’