‘Իրաքի քրդերը կրկին օգնություն են խնդրում դաշինքի երկրներից’

1169

‘

Հյուսիսային Իրաքում Քրդական ինքնավարության իշխանությունները լրացուցիչ ռազմական օգնության խնդրանքով դիմել են «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի միջազգային դաշինքի երկրներին, հաղորդել է DPA գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հաղորդել է Իրաքի Քուրդիստանի կառավարությունում քրդական ռազմականացված  «փեշմերգա» կազմավորումների գործերով նախարար Մուստաֆա Սեյիդ Քադերը, քրդերն ամենից շատ հակատանկային հրանոթների կարիք ունեն, ինչն արդեն մատակարարվել է Իրաքյան Քուրդիստանին:

 Անցյալ տարվա աշնանից ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին ցուցաբերվող օգնության շրջանակներում ԱՄՆ-ը տրամադրել է ավելի քան  100 միլիոն փամփուշտ, 62 հազար միավոր հրազեն, «օդ-մակերևույթ» դասի 1700 հրթիռ, 250 զրահամեքենա և վեց տանկ: ԱՄՆ-ը նաև հինգ-վեց բրիգադի համար զինվորական համազգեստ և սարքավորումներ է մատակարարել: Փոխանցում է ria.ru-ն: 

‘

Նախորդ հոդվածը‘Նազարբաև. ԵԱՏՄ-ն Թուրքիայի համար նոր շուկաների ճանապարհ կբացի’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլն առայժմ խուսափում է գնահատական տալ թոշակի տարիքի բարձրացման առաջարկին’