‘
Ռազմական կամպանիաներն Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան գանձարանի վրա կնստեն չորսից վեց տրիլիոն դոլար: Նման եզրակացություն է արված Հարվարդի համալսարանի կողմից անցկացված հետազոտության մեջ, որը հրապարակվել է Հարվարդի կայքում: Նշված գումարի զգալի մասը զինծառայողներին, վետերաններին և նրանց ընտանիքներին բժշկական սպասարկում ապահովելու ենթադրյալ ծախսերն ու հաշմանդամության համար վճարվող փոխհատուցումներն են: Հետազոտության հեղինակը՝ քաղաքագիտության պրոֆեսոր Լինդ Բիլմսը ենթադրում է, որ պատերազմների ընթացքում ընդունված որոշումների ազդեցությունը դեռ երեք-չորս տասնամյակ էլ կզգացվի ամերիկյան բյուջեի վրա: Բիլմսը նաև կարծում է, որ այս երկու արտասահմանյան կամպանիաները բացասաբար կանդրադառնան ամերիկյան զինված ուժերի մարտունակությանը:
Ավելի վաղ՝ 2006 թ., Բիլմսը, նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Ջոզեֆ Սթիգլիցի հետ միասին, հրապարակել էր մի կանխատեսում, որի համաձայն՝ իրաքյան և աֆղանստանյան գործողությունների արժեքը կարող է հասնել եկու տրիլիոն դոլարի: Սակայն արդեն 2010 թ. Վաշինգտոնի ծախսերի իրական ծավալն անցել է երկու տրիլիոնի նշագիծը, փոխանցում է lenta.ru-ն:
‘