‘
Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հայտարարել են տարածաշրջանի անկախության հանրաքվեի ամսաթիվը, հաղորդել է Reuters-ը:
Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի օգնականը հայտնել է, որ հանրաքվեն կկայանա 2017 թ. սեպտեմբերի 25-ին: Տարածաշրջանի բնակիչները պետք է որոշեն՝ այն կպահպանի լայն ինքնավարություն Իրաքի կազմո՞ւմ, թե՞ լիակատար անկախություն կհայտարարի:
Ինչպես պարզաբանել են քուրդ պաշտոնյաները այն տարածքի մեջ, որտեղ անցկացվելու է հանրաքվեն, կներառվեն նաև Քիրքուկ քաղաքը և նրա շրջակայքը: Ներկայումս այդ տարածքը վերահսկում են փեշմերգի (քրդական աշխարհազորի) ուժերը, սակայն Բաղդադը պաշտոնապես այդ շրջանը չի ճանաչում որպես Իրաքյան Քուրդիստանի մասը:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘