‘Իրաքյան Քուրդիստանն ընտրում է իր ապագան’

2017

Իրաքյան Քուրդիստանում այսօր կայանալու է անկախության պատմական հանրաքվեն, որի արդյուքներով նա կընտրի իր ապագան:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին նախօրեին հատուկ հեռուստաուղերձով հայտարարել է, որ կառավարությունը չի ճանաչում այդ հանրաքվեն և չի ընդունի դրա արդյուքները:

Սակայն Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հրաժարվել է որևէ զիջման գնալ Բաղդադին: «Միայն անկախության միջոցով մենք կարող ենք ապահովել մեր ապագան և խուսափել այն ողբերգություններից, որոնք կրել է քուրդ ժողովուրդ անցյալում: Դա հանրաքվե անցկացնելու գլխավոր պատճառն է: Մենք պատրաստ ենք բարիդրացիական հարաբերություններ հաստատել Քուրդիստանի և Բաղդադի միջև: Բայց ես կուզեի ընդգծել, որ մենք այս գործընթացն սկսելու ենք նոր էջից և այլևս Իրաքի կառավարության հետ ունեցած նախկին համագործակցությանը չենք վերադառնա»,- ասել է Բարզանին՝ արտահայտելով քրդերի մեծամասնության կարծիքը:

Մինչդեռ դիտորդների կարծիքով՝ քվեարկության արդյունքները կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Իրաքի բոլոր հարևան պետություններն արդեն դեմ են արտահայտվել հանրաքվեին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. Կողմնակի անձանց մուտքն արգելվում է’
Հաջորդ հոդվածը‘Աբովյանի հյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել’