Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելությունն ավարտվում է 2021 թ․ վերջին, երկուշաբթի հայտարարել է նախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քադիմիի հետ բանակցություններից հետո։
Այժմ Իրաքում կա ամերիկացի 2500 զինծառայող։ Նրանցից շատերը կմնան այդ երկրում՝ որպես ռազմական խորհրդականներ ու տեսուչներ, և կշարունակեն, ինչպես Բայդենն է ասել՝ «ուսուցանել, խորհուրդներ տալ, օգնել իրաքցի զինվորականներին՝ գլուխ հանելու ԻՊ-ից, եթե դրա անհրաժեշտությունը ծագի»։
«Տարեվերջին ռազմական առաքելությունը կավարտվի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը պահանջում էին Իրանին մոտ քաղաքական կուսակցությունները, և ռազմական առաքելության ավարտի հարցում շատերի համար նկատելի է ամերիկացիների կողմից Իրաքի ղեկավարությանը քաղաքական ծառայություն մատուցելու ցանկություն։
Ներկայումս ԱՄՆ-ն ավարտում է իր զորքերի դուրսբերումն Աֆղանստանից, ինչը պետք է արվի մինչև սեպտեմբերի 11-ը։
Փոխանցում է BBC-ն։