‘
Իրաքի հարավում գրոհայինների երկու գրոհների զոհ է դարձել առնվազն 50 մարդ, վիրավորվել է 80 հոգուց ավելի:
Ինչպես հաղորդել է այդ երկրի ՆԳՆ-ն, առաջին հարձակումը տեղի է ունեցել Իրաքի Դի-Կար նահանգի մայրաքաղաք Նասիրիայից ոչ հեռու: Այստեղ զինված մարդիկ ներխուժել են ճանապարհամերձ սրճարան և կրակ բացել այցելուների ուղղությամբ:
Որոշ ժամանակ անց մոտակա անցակետում պայթել է ականապատված մեքենա:
Տեղի իշխանությունները նախազգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Փոխանցում է BBC-ն:
‘