‘
ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում՝ կապված նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի այն արտահայտության հետ, որ նա թույլ է տվել Իրաքում զոհված ամերիկացի մուսուլման զինվորի ծնողների հասցեին:
Զոհված զինվորի հայրը Դեմոկրատական կուսակցության համագումարում քննադատել է Թրամփի նախագիծը՝ որպես ահաբեկչության դեմ պայքարի միջոց՝ արգելել մուսուլմանների մուտքը Միացյալ Նահանգներ:
Հանրապետական թեկնածուն, իր հերթին, հայտարարել է, որ զինվորի հայրը, մուսուլման լինելով, հնարավոր է՝ նեղում է իր կնոջը, որը բեմին կանգնած՝ ոչ մի բան չի խոսում: «Նա ասելիք չունի: Կամ էլ նրան արգելել են ինչ-որ բան ասել»,- ենթադրել է Թրամփը, ինչի համար արժանացել է մուսուլմանական կազմակերպությունների բուռն քննադատությանը, որոնց կարծիքով՝ իսլամ դավանող ընտանիքներում գենդերային դերաբաշխման վերաբերյալ միլիարդատիրոջ հայացքները շատ մոտ են այլատյացությանը:
Այս խոսքերի համար Թրամփին քննադատել է նաև նախագահ Բարաք Օբաման, իր իսկ կուսակիցներ Ջեբ Բուշը և Ջոն Քեյսիքը, ինչպես նաև պատերազմի բազմաթիվ վետերաններ:
Փոխանցում է euronews-ը:
‘