Իրաքի հարավում, Նասիրիա քաղաքի կորոնավիրուսային հիվանդների հիվանդանոցում բռնկված հրդեհից զոհվել է առնվազն 54 մարդ։
Նախնական տվյալներով՝ հրդեհն սկսվել է թթվածնի բալոնի պայթյունից հետո։
Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, սակայն հիվանդներից ոմանք իրենց հիվանդասենյակներում հայտնվել են շրջափակման մեջ։
Ապրիլին Բաղդադում նույնպես թթվածնային բալոնի պայթյունն էր հրդեհի պատճառ դարձել, որի ժամանակ զոհվել էր 82 հոգի։
Հրդեհից հետո առողջապահության նախարարը հրաժարական է տվել։
Փոխանցում է BBC-ն։