‘Իրաքում մահապատժի կենթարկվեն Թուրքիայի քաղաքացի կանայք’

2054

Իրաքի դատարանը Թուրքիայի առնվազն 15 քաղաքացի կանանց կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար, երկուշաբթի հաղորդել է BBC News-ը:

Մի քանի աղբյուրների տեղեկություններով՝ դատարանը 16 կանանց ցմահ ազատազրկման է դատապարտել, քանի որ նրանք  խոստովանել են, որ աջակցել են ահաբեկիչներին հարձակումներ կազմակերպելիս կամ ամուսնացած են խմբավորման անդամների հետ:

Դատապարտված կանանց տարիքը տատանվում է 20-ից մինչև 50-ը: Բաղդադում նրանք դատարան են ներկայացել սև հագուստով, նրանցից չորսի գրկում մանկահասակ երեխաներ են եղել:

ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Իրաքում ձերբակալվել է առնվազն 500 կին և 600 երեխա: Նրանցից մի քանի հարյուրը ներկայումս դատվում է: Շատերը այլ երկրների քաղաքացիներ են: Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Չեչնիայի ղեկավարի ներկայացուցիչ Զիյադ Սաբսաբիի խոսքով՝ Իրաքի կանանց կալանավայրում ներկայումս կա ռուսաստանցի 36 կին և ավելի քան 65 երեխա:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Աֆրինում գործողությունների դեմ բողոքելու համար Թուրքիայում ձերբակալվել է 845 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Թրամփի նախընտրական շտաբի նախկին խորհրդականը խոստովանել է’