‘Իրաքում ոչնչացվել են ԻՊ-ի «ննջող բջիջների» 20 գրոհայիններ’

2407

Իրաքի ուժայինները երկրի հյուիսում՝ Քիրքուք շրջանում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «ննջող բջիջների» դեմ գործողության շրջանակներում ոչնչացրել են առնվազն 20 գրահայինների, ևս 15 գրոհայիններ պաշարված են, հաղորդել է իրաքյան աշխարհազորի կայքը:

Փետրվարին Քիրքուքի նահանգապետ Ռաքան ալ-Ջաբուրին РИА Нововсти-ին պատմել էր, որ ԻՊ-ի «ննջող բջիջները» սպառնալիք են ներկայացնում տեղացի բնակչության համար. գիշերը գրոհայինները հարձակումներ են գործում ու մարդկանց առևանգում:

Աշխարհազորայինները նշել են, որ գործողության արդյունքում  գրոհայիններից մաքրել են երեք գյուղ, ինչպես նաև բացահայտել են ԻՊ-ի ինը ստորգետնյա անցումներ: Նրանց տվյալներով՝ ոչնչացված գրոհայինների թվում են եղել խմբավորման մի քանի տեղացի հրամանատարներ:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Մեքենաներ են այրվել’
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Յուքոմ» ընկերության հանդեպ’