‘Իրաքում պայթյունի հետեւանքով առնվազն 27 մարդ է զոհվել ‘

650

Իրաքի մայրաքաղաքից 25 կմ հեռավորության վրա գտնվող Թաջի քաղաքում տեղակայված ռազմաբազայում այսօր կեսօրին մոտ հուժկու պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ BBC-ի, առնվազն 27 մարդ մահացել է, շուրջ 50-ը վիրավորվել են: Զոհերի թվում են երեք զինվարականներ, ինչպես նաեւ Իրաքի ոստիկանություն եւ բանակ զորակոչվելու համար բազա ժամանած երիտասարդներ: Առավելապես սուննի մահմեդականներով բնակեցված նույն այդ քաղաքում այս տարվա սեպտեմբերին ականապատված չորս ավտոմեքենաներ են պայթեցվել: Այն ժամանակ ութ մարդ էր զոհվել: 

Նախորդ հոդվածը‘Սիրիայի բանակի 7 գեներալներ անցել են Թուրքիա ‘
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզում եւս հայտնաբերվել է սիբիրյան խոց ‘