‘Իրաքում 47 մարդ է զոհվել ահաբեկչական գործողությունների հետևանքով’

1036

Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մի շարք պայթյունների զոհ է դարձել 47 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է BBC-ին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ամենախոշոր հարձակումը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաքից հյուսիս ընկած Բաակուբա քաղաքի կենտրոնում, որտեղ ականապատված ավտոմեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 11 մարդ:

Պայթյուններ են որոտացել նաև Բաղդադի մի քանի շրջաններում, ինչպես նաև մոտակա նահանգներում:

Իրաքում գործող արմատական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել պայթյունների պատասխանաատվությունը: Վերջին ամիսներին Իրաքում բռնությունների կտրուկ աճ է արձանագրվել: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ միայն հուլիսին երկրում կատարված հարձակումների հետևանքով ավելի քան հազար մարդ է զոհվել:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Զանգվածային պայքարի ակնկալիքով’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել է Կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը’