‘Իրաքցի քրիստոնյաները ստիպված են փախչել Մոսուլից’

614

Հազարավոր քրիստոնյաներ Մոսուլից փախչում են հարևան քրդական տարածք՝ փրկվելով իսլամիստ գրոհայիններից, որոնք գրավել են Իրաքի հյուսիսում գտնվող քաղաքը:

Ուրբաթ օրը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստները վերջնագիր են ներկայացրել՝ բոլոր քրիստոնյաները կա՛մ պետք է ընդունեն իսլամ, կա՛մ հատուկ հարկ վճարեն, կա՛մ լքեն քաղաքը:

Օրվա ընթացքում մզկիթներում բարձրախոսներով հայտարարվում էր, որ քրիստոնյաները պետք է քաղաքից հեռանան մինչև շաբաթ կեսօր:

ԻԼԻՊ-ի անդամները հայտարարել են  հունիսին գրավված՝ Իրաքի հյուսիսային մի քանի շրջաններում իսլամական պետություն ստեղծելու մասին: Փոխանցում է  BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լիոնում կբացվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն’
Հաջորդ հոդվածը‘Նրանք ծեծելով սպանել են ազատամարտիկին (լուսանկարներ)’