‘Իրաք. ալ-Մալիկին, հնարավոր է, նոր կառավարության մեջ ընդգրկի սուննիներին’

659

ԱՄՆ-ը կարողացել է համոզել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկիին՝ նոր կառավարություն ձևավորել, որի կազմը կհայտարարվի մինչև հուլիսի 1-ը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բաղդադում իշխանություններին հասկացրել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» արմատականների հետ դիմակայությունում Միացյալ Նահանգները ռազմական աջակցություն կցուցաբերի միայն այն դեպքում, եթե երկրի կառավարման համակարգում ընդգրկվեն նաև սուննիները:

Քերին նաև ընդունել է, որ Վաշինգտոնը պատասխանատու է այժմ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների համար:

«Մեր աջակցությունը կլինի շատ լուրջ և երկարատև, և եթե Իրաքի առաջնորդները ձեռնարկեն երկրի միավորմանն ուղղված քայլեր, ապա դրանք  անհրաժեշտ արդյունքը կտան: Իրաքի անվտանգության ուժերը կարող են ավելի արդյունավետ դիմակայել ԻԼԻՊ-ին, կստիպեն հարգել Իրաքի ինքնիշխանությունը, հարգել Ամերիկային և տարածաշրջանի կենսական անհրաժեշտության շահերը»,- ասել է Քերին:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. գործազրկությունը Հայաստանում մեկ տարում աճել է 3.7%’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.88 դրամ/դոլար’