‘
Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Լիբանանում ձերբակալված կինը ջիհադիստական «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի կինը չէ: Իրաքյան ՆԳՆ-ի մամլո քարտուղարի խոսքով՝ ձերբակալվածն Իրաքի քաղաքացի է՝ Սաջա Դուլեյմի անունով: Նա Իրաքում պայթյուններ կազմակերպելու համար մահվան դատապարտված մեկ այլ ահաբեկչի քույրն է:
Նախարարի հայտարարության մեջ նշվում է, որ ալ-Բաղդադին երկու կին ունի, որոնցից ոչ մեկի անունը Սաջա չէ:
Ավելի վաղ լիբանանյան զինվորականները հաղորդել էին, որ լիբանանա-սիրիական սահմանային անցակետում ձերբակալել են ԻՊ-ի առաջնորդի կնոջն ու որդուն, որոնք փորձել են սահմանը հատել կեղծ փաստաթղթերով: Փոխանցում է BBC-ն:
‘