Իրկուտսկի մարզում կործանվել է L-400 մարդատար օդանավը, կան զոհեր

55

L-400 ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրկուտսկի մարզի Կազաչինսկոե գյուղի մոտ։

Օդանավը ոչ մեծ բարձրությունից ցած է ընկել կատարյալ մառախուղի պայմաններում։

Ինքնաթիռում 14 ուղևոր է եղել և անձնակազմի երկու անդամ։ Չորս մարդ զոհվել է, այդ թվում՝ ինքնաթիռի հրամանատարը։

Ողջ մնացած 12 հոգին կոտրվածքներ և գանգուղեղային վնասվածքներ են ստացել, նրանցից չորսի վիճակը ծանր է։ Աղետից հետո առնվազն 10 մարդ  լռվել-մնացել է ինքնաթիռի կորպուսում։ Հրդեհ չի եղել, չնայած նախապես հաղորդվել էր դրա մասին։

«Սիբիրյան թեթև ավիացիա» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ օդանավն ընկել է երկրորդ անգամ վայրեջքի գնալիս։ Օպերատիվ շտաբի նախնական հայտարարության համաձայն՝ աղետը տեղի է ունեցել տեխնիկայի անսարքության պատճառով։ Երկրորդ վարկածով՝ դա եղել է օդաչուի սխալի հետևանքով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳողացել են Ռիո-2016-ի չեմպիոն եւ Տոկիո-2020-ի փոխչեմպիոն Վեսնինայի օլիմպիական մեդալները
Հաջորդ հոդվածըԱնգլիական ակումբներում պատվաստման վերաբերյալ փաստաթուղթ չեն պահանջի