Սու-30 ռազմական օդանավն Իրկուտսկում ընկել է բնակելի տան վրա։
Երկու օդաչուները զոհվել են, հաղորդել են ԱԻՆ-ից։ Նախնական տվյալներով՝ բնակչության շրջանում զոհեր չկան։
ԱԻՆ-ի հայտարարության համաձայն՝ Սու-30 օդանավը աղետի է ենթարկվել փորձնական թռիչքի ժամանակ։ Ընկնելու վայրում 200 քառ․մ տարածքում հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ աղետից հետո առանց էլեկտրաէներգիայի է մնացել 150 տուն։
ՔԿ-ն գործ է հարուցել անվտանգության և շահագործման կանոնները խախտելու հոդվածով։
Մեկ շաբաթ առաջ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում աղետի էր ենթարկվել Սու-34 ռմբակոծիչ օդանավը, ինչի հետևանքով զոհվել էր 15 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Անկման ժամանակ ռազմական օդանավը բախվել էր ինը հարկանի բնակելի շենքի։
Փոխանցում է BBC-ն։