‘
Ամերիկայի պահպանողական շրջանակները խիստ քննադատության են ենթարկել նախագահ Օբամայի արարքն այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվել է նրա լուսանկարը՝ «ոչ պաշտոնական դիրքով»՝ ոստքը սեղանին դրած: Այդ սեղանը 1880 թ. նվիրել է Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհին, այն պատրաստված է Արկտիկական գիտարշավի խորտակված փրկարարական նավի փայտանյութից: Սակայն Օբաման առաջինը չէ, որ պատմական մասունքներիի նկատմամբ պատշաճ հարգանք չի դրսևորում. նրա նախորդը՝ Ջորջ Բուշը, հայտնի էր նրանով, որ սիրում էր երկու ոտքով նստել սեղանին:
Այս լուսանկարը չի վրիպել նաև իսրայելական մամուլի ուշադրությունից: «Գաարեցը» գրում է. «Սպիտակ տան հրապարակած լուսանկարը, որտեղ նախագահ Օբաման է պատկերված՝ վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ զրույցի պահին, ցանկացած մեկնաբանությունից ավելի խոսուն է: Նրա ոտքը սեղանին է, դեմքը՝ դաժան, բռունքը՝ սեղմված, կարծես թելադրում է Նեթանյահուին: Մուսուլմանական մշակույթի երկրպագու պարոն Օբամային անկասկած հայտնի է, որ Մերձավոր Արևելքում որևէ մեկին սեփական կոշիկների ներբանները ցուցադրելը մեծագույն վիրավորանք է», փոխանցում է mignews-ը:
‘