‘Ի գիտություն հայկական ֆուտբոլի երկրպագուների’

899

Հոկտեմբերի 12-ին՝ Հայաստան-Իտալիա հանդիպման օրը, տոմսերը կվաճառվեն նաև «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը վաճառվում են թե «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում, թե «Երևան սիթի» եւ «Հյումմել» խանութների ցանցերում, ստեղծվում է եւս մեկ հնարավորություն, որ Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուները տոմս գնելու հնարավորություն ունենան նույնիսկ հանդիպումից առաջ, տեղեկացնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ-ի մամլո ծառայությունը նաեւ բոլոր երկրպագուներին խնդրել է Հայաստանի ազգային հավաքական թիմերի, Հայաստանի ֆուտբոլային առաջնությունների եւ ընդհանրապես ֆուտբոլին առընչվող հարցերով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա զանգահարելու դեպքում զանգահարել բացառապես 56 83 85 հեռախոսահամարով` ՀՖՖ մամուլի քարտուղարություն:
Իսկ Հայաստանի ազգային հավաքական թիմերի հանդիպումների տոմսերի վաճառքին, մարզադաշտերի մանրամասներին վերաբերվող հարցերով զանգահարել բացառապես 55 53 52, 55 53 51 եւ 094 526477 հեռախոսահամարներով:

Նախորդ հոդվածը‘ՀՖՖ-ն հրաժարվել է հավատարմագրել «Կենտրոն» հ/ը-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Կախա Կալաձեն Սաակաշվիլիին կզրկի իր «երազանքների քաղաքից»’