‘Ի հայտ է բերվել կյանքի տևողությունը երկարացնող հորմոն ‘

676

Հայտնի է, որ կալորիաների ընդունման կրճատումը դրական է ազդում որոշ կենդանիների վրա՝  երկարացնելով նրանց կյանքի տևողությունը: Սակայն, ինչպես ապացուցել են մկների օգնությամբ արված փորձարկումները, կենդանիների վրա համարժեք ազդեցություն են ունենում նաև FGF21 տեսակի հորմոնի՝ մեծ չափաբաժնով ներարկումները: Այս հորմոնը սովորաբար արտադրվում է ծոմապահության ժամանակ, հայտարարում են Տեխասի բժշկական համալսարանի գիտնականներ Սթիվեն Քլիվերը և Դեյվիդ  Մանգելսդորֆը:

FGF21 հորմոնն արտադրվում է նաև մարդու օրգանիզմում: Գիտնականների համոզմամբ՝ այս հորմոնի արտադրումը  կարող է երկար տարիների կյանք պարգևել մարդկանց:  FGF21-ը ազգում  է մարդու օրգանիզմի քիմիական շղթաների վրա՝ արգելափակելով աճի հորմոնը, որն առնչվում է քաղացկեղի և նյութափոխանակության շեղումների հետ, գրում է New Scientist-ը:

Պետք է նշել, որ FGF21  տեսակի հորմոնն արդեն թեստավորվել է նյութափոխանակության խնդիրներ ունեցող հիվանդների օգնությամբ:

Կարելի է ասել, որ այս հորմոնի փորձարկումների և հետագա զարգացման արդյունքում հնարավոր կլինի ի հայտ բերել մի այնպիսի միջոց, որն զգալիորեն կերկարացնի մարդու կյանքը:

Նախորդ հոդվածը‘Ֆերգյուսոնի հեռանալու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն ունի փոխարինողներ’
Հաջորդ հոդվածը‘Լուվրին մեկ միլիոն դոլար է հարկավոր՝ 13-րդ դարի արձանիկները ձեռք բերելու համար ‘