‘
Գավառ քաղաքի մանր ձեռներեցները միացել են Սեւանում, Երևանում և Գյումրիում ընթացող բողոքի ակցիաներին, որոնք ուղղված են «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ: Այսօր առավոտվանից Գավառի բոլոր մթերային և այլ ապրանք վաճառող խանութները, այդ թվում նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող հանրախանութը, ի նշան բողոքի՝ փակվել են:
Գավառ քաղաքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ խանութների փակվելու պատճառով տեղացիները առավոտվանից չեն կարողանում հաց գնել, իսկ թե մանր ձեռներեցները երբ կվերադառանան իրենց աշխատանքին՝ հայտնի չէ:
‘