‘
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնությունը կոչ է անում չեղյալ համարել դեպի Ռուսաստանի դեսպանություն նախօրոք հայտարարված երթը՝ հորդորելով «ինքնաբուխ, անկազմակերպ» գործողություններով չվնասել Հայրապետյանին:
«Լիովին հասկանալի է այն մտահոգությունն ու անհանգստությունը, որ ապրում ենք յուրաքանչյուրս մեր հայրենակից, հայտնի գործարար, բարերար, հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի հետ կատարվածի առնչությամբ: Եվ մենք պետք է միասնաբար փորձենք օգտակար քայլերով սատարել նրան: Սակայն խնդրում և հորդորում ենք բոլորին, առանց` “Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի” շտաբի հետ համաձայնության որևէ քայլ` երթ, ցույց, ստորագրահավաք չկազմակերպել: Ամեն ինչ կարվի իր ժամանակին: Սակայն ինքնաբուխ, անկազմակերպ գործողություններով մենք իրավունք չունենք ակամա վնասելու մեր հայրենակցին», — ասվում է Ֆեյհսբուքում տարածված հաղորդագրությունում:
Ռուսաստանցի գործարար, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին: Նրան փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք է առաջադրվել:
‘