‘«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը երթ կանցկացնի’

750

«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը օգոստոսի 7-ին, ժամը 12:00-ին նախատեսում է ի պաշտպանություն հայտնի գործարարի իրականացնել երթ, որը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանին հարակից տարածքից: Երթը կշարժվի դեպի նախագահական նստավայր, այնուհետեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին: Նրան փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Հայրապետյանին մեղսագրվել են այնպիսի արարքներ, ինչպիսիք են գործով հիմնական կասկածյալ Ուրալ Ռախիմովին հանցագործության համար անհրաժեշտ գործիքների, գումարի տրամադրումը,  այն իրագործելու համար ցուցումներ տալը, դրա կազմակերպումը, ինչպես նաեւ Ռախիմովին տեղեկատվությամբ ապահովելը: «Հայրապետյանին մեղսագրում են նաեւ պաշտոնատար անձանց միջոցով Ռախիմովին պատասխանատվությունից ազատելու փորձ կատարելը, սակայն թե ովքեր են այդ անձինք՝ այդպես էլ չի ասվում»,- նշել էր Բաղդասարյանը՝ հավելելով, որ գործարարին մեղադրանք է առաջադրվել յուրացում եւ փողերի լվացում կատարելու համար՝ միայն մեկ վկայի ցուցմունքներով, ով այժմ գտնվում է ցմահ բանտարկության մեջ եւ պատրաստ է գնալ ցանկացած գործարքի: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հերթական անգամ անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկում է «հեռավոր ափերում»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Այդքան էլ լավ չխաղացինք»’