‘Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի Նյու- Յորքում Ռուսաստանի հյուպատոսության առաջ կայացել է բողոքի ակցիա’

794

Ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի, օգոստոսի 22-ին Նյու-Յորքում Ռուսաստանի հյուպատոսության առաջ կայացել է բողոքի ցույց: Այս մասին է հաղորդում Լևոն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ 65-ամյա գործարարը կալանավորվել էր հուլիսի 15-ին, Դոմոդեդովո օդանավակայնում, Նիցցայից վերադառնալիս, անմիջապես ինքնաթիռի մոտ: Կալանքի տակ վերցնելու հիմքեր են հանդիսացել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները, որը ցմահ պատիժ է կրում կատարած ծանրագույն հանցագործությունների համար:

Հետաքննությունը կասկածում է, որ Հայրապետյանը 2009 թվականի ապրիլին մասնակցել է Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնևթի» ընկերության վաճառքին, որը հանդիսանում է ԱՖԿ «Սիստեմա»-ի կառույցներից մեկը: Նա մեղադրվում է դրամական միջոցների հափշտակման և լվացման մեջ: Նույն գործի շրջանակներում ավելի վաղ դատարանը կալանքի էր վերցրել նաև «Բաշնևթ» ընկերության 300 մլն ռուբլի արժեքով բաժնետոմսերի փաթեթը: Հետաքննության տվյալներով, Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն և անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես, վերջին տարիներին նա ապրում էր Մոնակոյում: Այնուամենայնիվ, Հայրապետյանի մտերիմներն ու բարեկամները պնդում են, որ նրա նկատմամբ քրեական գործը քաղաքական պատվեր է:

Նախորդ հոդվածը‘Ծաղկեփունջ Մերկելի համար Պորոշենկոյի կողմից. «Ո՞վ է ասում, որ ռոմանտիկան մահացել է»’
Հաջորդ հոդվածը‘«Դոնբաս-Արենան» վնասվել է պայթյունի հետևանքով’