‘ «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի» նախաձեռնությունը պահանջում է ակտիվիստին հոգեբուժարանից տեղափոխել նախնական կալանքի խուց’

660

«Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի» նախաձեռնությունը պահանջում է ակտիվիստին հոգեբուժարանից տեղափոխել նախնական կալանքի խուց: Այդ մասին նոյեմբերի 26-ին մամուլի ասուլիսում հայտարարել է նախաձեռնության ղեկավար Ռուբեն Մնացականյանը: Նրա խոսքով, իշխանություններն սկսել են կիրառել իրենց չենթարկվող մարդկանց «վերացման» վաղուց մոռացված եղանակը`  նրանց պահելով  հոգեբուժարաններում: «Չնայած` մենք կասկածում ենք, թե Հարությունյանի նկատմամբ կանցկացվի ազնիվ նախաքննություն, և դատարանի վճիռը կլինի արդար, այդուհանդերձ, պահանջում ենք նրան հոոգեբուժական հիվանդանոցից տեղափոխել նախնական կալանքի խուց և սկսել դատավարության գործընթաց», — նշել է Մնացականյանը: Նա նաև ընդգծել է, որ այդ նախաձեռնությանը միացել են 20 երկրների ակտիվիստներ: «Մենք բոլորս պահանջում ենք արդար դատավարություն և ուղիղ հեռարձակում դատարանի դահլիճից»,- հայտարարել է նախաձեռնության ղեկավարը, հավելելով, որ արդեն պատրաստ է նամակ-պահանջը, որը կուղարկվի Սերժ Սարգսյանին, կառավարությանը և խորհդարան: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր 2. Գյումրին «պատրաստում են» Պուտինի գալստյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը Մանկական Եվրատեսիլում հանդես կգա 3-րդ համարի ներքո. Տեսանյութ’