‘Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել Ս.Սարգսյանին ‘

642

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հանձնել Սերժ Սարգսյանի աշխատակազմին: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ավետիսյանի կալանքն ապօրինի է, և նրան միտումնավոր կերպով պահում են բանտում, որովհետև նա կարողացել էր իր շուրջը միավորել ազատամարտիկներին և իշխանությունների առջև բարձրացնել նրանց սոցիալական խնդիրները: «Դուք պարտավոր եք ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատարանների արդար վճիռ կայացնելը և իրավապահ մարմինների անաչառությունը։ Վոլորդա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի և նա ազատ արձակվի», — նշվում է նամակում:

Հիշեցնենք, որ ազտամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է  սեպտեմբերի 19-ին: Սեպտեմբերի 20-ին Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն, նա կասկածվում է խոշոր չափերի յուրացում կատարելու և խարդախության համար: Մինչդեռ ավելի վաղ Ավետիսյանը նստացույց էր  սկսել Ազատության հրիապարակում` ազատամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով: Ավետիսյանն` ինքը, արդեն հայտարարել է, որ իր կալանքն առնչություն չունի իր հրապարակային գործուենության հետ:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցը ծեծի է ենթարկել քաղաքացուն եւ տեղեկություններ պահանջել’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’