‘Լամ. «Մեծագույն մարզիչ Տուխելը կօգնի «Բորուսիա»-ին հաղթահարել առաջատարների կորուստը»’

2017

«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը բարձր է գնահատել Դորտմունդի «Բորուսիա»-ի պոտենցիալը մրցաշրջանի մեկնարկից առաջ.

«Կարծում եմ՝ այս մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիա»-ն ուժեղ կլինի: Թոմաս Տուխելը մեծագույն մարզիչ է, նա ունակ է հաղթահարել թիմի առաջատար ֆուտբոլիստների՝ Հումմելսի, Մխիթարյանի, Գյունդողանի կորուստը:

«Բորուսիա»-ն արդեն հիմա հիանալի թիմ ունի, և չէ՞ որ տրանսֆերային պատուհանը դեռևս փակ չէ, և նրանք շանս ունեն ուժեղացնելու կազմը: «Բորուսիա»-ն ունի համակարգ, որը նրանց կօգնի հաղթահարել առաջատարների կորուստն ու թիմ բերել նորեկների»,- Լամի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Վիկ Դարչինյանը պարտվել է նոկաուտով’
Հաջորդ հոդվածը‘Ալմաթի. Հարձակում ոստիկանության բաժանմունքի վրա’