‘Լաուդրուպ. «Նորշելանդ» — «Յուվենտուս» խաղում երկրպագելու եմ զավակիս’

627

Դանիական ֆուտբոլի լեգենդ, անգլիական «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքաել Լաուդրուպը խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի «Նորշելանդ» — «Յուվենտուս» խաղում երկրպագելու է իր զավակին՝ Անդրեասին, որը հանդես է գալիս դանիական թիմի կազմում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Զբաղվածության պատճառով հանդիպմանը ներկա չեմ լինի: Կդիտեմ հեռուստացույցով: Կփորձեմ հնարավորինս անկողմնակալ լինել, բայց մեծ հաշվով, թերեւս տղայիս համար ցավեմ, որի խաղից այժմ շատ գոհ եմ:

Թիմերի միջեւ խաղամակարդակի տարբերությունը պարզապես հսկայական է, սակայն «Յուվեն» չպետք է թերագնահատի մրցակցին: Դանիացիները բավական լավ էին հանդես գալիս «Չելսիի» հետ խաղում եւ կրկնապատկված եռանդով են խաղալու «Յուվենտուսի» դեմ:

Թեպետ, «Յուվենտուսը» արտակարգ ֆուտբոլ է ցուցադրում եւ երկու-երեք տարի հետո կարող է նվաճել Չեմպիոնների լիգան: Բայց ուրախ կլինեմ, եթե թիմը արդեն այս մրցաշրջանում բոլորին զարմացնի»,- ասել է Լաուդրուպը:

Նշենք, որ «Նորշելանդ» — «Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ ժամը 22:45-ին:

Նախորդ հոդվածը‘Ստուգարք ստանալու համար ամերիկուհին գերել է Youtube-ը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անգործությունը ‘