Լապորտան հույս ունի Գվարդիոլային վերադարձնել «Բարսելոնա»

364

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կփորձի կատալոնական ակումբ վերադարձել Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, հաղորդում է El Chiringuito TV-ն։ Վերջերս Գվարդիոլան հայտարարել էր, որ «Բարսելոնան» իր սրտում է եւ հրավերի դեպքում կվերադառնա հարազատ ակումբ։

Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-2012 թվականներին՝ երեք անգամ նվաճելով Իսանիայի չեմպիոնի, երկու անգամ՝ գավաթակրի, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի սուպերգավաթակրի եւ աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսները։ 2013-2016-ին Գվարդիոլան գլխավորել է Մյունխենի «Բավարիան»։ 2016-ից նա «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է։

Նախորդ հոդվածըԻտալացի լրագրող․ «Մխիթարյանի շնորհիվ «Ինտերը» միշտ մեկ ֆուտբոլիստ ավելի ունի դաշտում»
Հաջորդ հոդվածըATP․ Լավագույն տասնյակը