Լապորտա․ Երբեք չէինք դիտարկի 50 միլիոն եվրո աշխատավարձ ակնկալող ֆուտբոլիստի

2536

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ կատալոնական ակումբում չեն մտածել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի մասին։

«Երբեք չէինք դիտարկի 50 միլիոն եվրո աշխատավարձ ակնկալող ֆուտբոլիստի։ Մենք աշխատում ենք ակումբի տնտեսությունը վերականգնելու, ֆինանսական խնդիրները լուծելու եւ մրցունակ դառնալու համար։ Եթե կարողանանք այդ ամեն անել, կկարողանանք իրականացնել նաեւ ցանկալի տրանսֆերներ»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել էր տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն նա ընտրել է Մադրիդի «Ռեալը» եւ կստանա 40 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը․․․ որ սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել․․․ Մաս 3
Հաջորդ հոդվածըՌետրո․ Լևոն Տեր-Պետրոսյան․ Արցախի խնդրի ավելի լավ լուծում, քան սեղանին դրվածն է, այսուհետև չի լինելու