Լապորտա․ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքած ֆուտբոլիստները համաձայնել են ստրկության

73

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան բրազիլացի հարձակվող Նեյմարի վերադարձը ՊՍԺ-ից կատալոնական ակումբ հնարավոր է համարում միայն անվճար։

«Ո՞վ չի հավանում Նեյմարի խաղը։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է, բայց պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, մնացել է 4-5 տարի։ ՊՍԺ-ի նման ակումբի հետ պայմանագիր կնքած ֆուտբոլիստները համաձայնել են ստրկության։ Փարիզյան ակումբի թիկունքին պետություն է, նրանք շատ փող ունեն։

Հեռացած ֆուտբոլիստները «Բարսելոնա» կարող են վերադառնալ միայն անվճար։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդքան թանկ տրանսֆերներ։ Նույնիսկ միջոցներ ունենալու դեպքում՝ մենք չէինք անի այդպիսի ծախսեր»,- Լապորտայի խոսքը մեջբերում է AS-ը։

Ֆրանսիական մամուլը գրել էր, որ ՊՍԺ-ն մտադիր է այս ամռանը վաճառել Նեյմարին՝ ակնկալելով 80-90 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը«Ռոման» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի գավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԵԱ. Պայքարի մեջ են մտնում Հովհաննես Բաչկովն ու Դավիթ Չալոյանը