«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է առաջիկա մրցաշրջաններում Սուպերլիգայի հնարավոր մեկնարկի մասին։
«Սուպերլիգայի մեկնա՞րկը։ Եթե դա տեղի չունենա 2024/2025 մրցաշրջանում, ապա 2025/2026 մրցաշրջանում կլինի։ Ինձ համար միևնույն է, կլինե՞ն անգլիական ակումբները մրցաշարում, թե ոչ։ Սուպերլիգան ակումբներին առաջարկում է 100 մլն. միայն մրցաշարին մասնակցելու համար։ Նրանք չեն կարողանա նման գումար վաստակել նույնիսկ Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում։
«Բարսելոնա», «Ռեալ», «Ինտեր», «Միլան», «Նապոլի», «Ռոմա», «Մարսել», երեք հոլանդական թիմեր, «Բրյուգե» և «Անդերլեխտ»: Սա արդեն 12 թիմ է»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։