‘Լապորտա. «Վախկոտ Բարտոմեուն պետք է որ շատ հանդուգն լինի, որ ղեկավարի մի ակումբ, որի լեգիտիմ նախագահը չէ»’

816

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան խիստ քննադատության է ենթարկել ակումբի ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուին՝ հայտարարելով, որ նա «կապտանռնագույնների» լեգիտիմ նախագահը չէ։

«Փորձ եղավ «բարսելոնացումը» որպես ապակողմնորոշիչ ներկայացնելու։ Ես ինքս ակումբի ներկայիս ղեկավարությունից ոչինչ չեմ էլ ակնկալել։ Վախկոտ Բարտոմեուն պետք է որ շատ հանդուգն լինի, որ ղեկավարի մի ակումբ, որի լեգիտիմ նախագահը չէ։ Ինչքան շուտ լինեն հերթական նախագահական ընտրությունները, այնքան լավ»,-հայտարարել է Լապորտան՝ կրկին հաստատելով, որ կուզենար մասնակցել 2016 թ. նախատեսված ընտրություններին։

Հիշեցնենք, որ Լապորտան և «Բարսելոնայի» 16 այլ աշխատակիցներ մեղադրվում են ակումբի բյուջեից 47,5 մլն եվրո մսխելու մեջ։ Առաջին դատը Բարտոմեուն տանուլ է տվել և փորձում է բեկանել դատավճիռը։

Նախորդ հոդվածը‘Արթուր Ժորժե.«Ներկայիս Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է, քան այն, որի հետ մենք ժամանակին մրցում էինք»’
Հաջորդ հոդվածը‘Եռյակը պատրաստվում է Համաժողովրդական շարժման Կենտրոնական շտաբ և քաղխորհուրդ կազմավորել’