‘Լաս Վեգասի հրձիգի ընկերուհին հանձնվել է ՀԴԲ աշխատակիցներին’

2299

Լաս Վեգասում կոտորած կազմակերպած Սթիվեն Փեդդոքի  ընկերուհին ժամանել է Լոս Անջելես, որտեղ օդանավակայանում նրան սպասում էին ՀԴԲ գործակալները: Այդ մասին հաղորդել է NBC News հեռուստատեսությունը:

62-ամյա Մերիլու Դենլին ժամանել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ ոստիկանությունը համարում է, որ նա «հետաքննության համար հետաքրքրություն է ներկայացնում»: «Մենք ակնկալում ենք նրանից որոշ տեղեկություններ ստանալ»,- պարզաբանել են հատուկ ծառայությունում:

Իրավապահների խոսքով՝  Փեդդոքը և Դենլին սկսել են հանդիպել այս տարվա գարնանից: Նրանք միասին ապրել են Նևադա նահանգի Մեսքիթ քաղաքում: Հետաքննությունը չի կարծում, թե կինը կապ ունի հանցագործության հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոտորածից մեկ շաբաթ առաջ Փեդդոքը Ֆիլիպիններ է փոխանցել 100 հազար դոլար:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է վտանգավոր սադրանքներ կազմակերպելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ինձ համար տարբերություն չկա «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի միջև’