‘Լաս Վեգասի հրձիգի ընկերուհին տեղյակ չի եղել նրա ծրագրերից’

2005

Անցած կիրակի Լաս Վեգասում կոտորած սարքած Սթիվեն Փեդդոքի ընկերուհին հայտարարել է, որ ոչինչ չի իմացել նրա ծրագրերի մասին:

«Նա երբեք այդ մասին ինձ չի ասել, ոչ մի այնպիսի բան, որն ինչ-որ կերպ կակնարկեր, թե սոսկալի բան է տեղի ունենալու»,- ասվում է Մերիլու Դենլիի հայտարարության մեջ, որը ներկայացրել է նրա փաստաբանը:

Դենլին երեկ Ֆիլիպիններից ժամանել է Լոս Անջելես, որտեղ նրան սպասում էին ՀԴԲ գործակալները, որոնք հետաքննում են Լաս Վեգասի գործը:

Դենլին ասել է, որ ինքը Սթիվեն Փեդդոքին ճանաչել է որպես «բարի, հոգատար և մեղմ մարդու»:

Չորեքշաբթի Լաս Վեգասում քաղաքի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոն հայտարարել է, որ Փեդդոքը երկար տարիներ գաղտնի կյանք է վարել: Տասնամյակներ շարունակ նա զենք ու զինամթերք է հավաքել, սակայն իշխանություններն առայժմ չեն կարող ասել, թե ինչն է նրան դրդել գնդակահարելու մարդկանց:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիան և Իրանը սաստկացնում են ճնշումը քրդերի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘«Բաց Ռուսաստանի» աշխատակիցների մոտ խուզարկություններ են կատարվում’