‘Լաս Վեգասի ողբերգությունը’

1765

Լաս Վեգասում 59 մարդու կյանք խլած ողբերգության ալիքի վրա համացանցում կատաղի բանավեճ է ծավալվել այն մասին, թե ինչու այդ կոտորածը կազմակերպած Սթիվեն Փադդոքը ահաբեկիչ չի ճանաչվել:

Լրատվական գործակալություններն ու CNN-ը 64-ամյա տղամարդուն անվանում են «միայնակ գայլ», «պապիկ», «խաղամոլ», «նախկին հաշվապահ», բայց ոչ ահաբեկիչ:

Առայժմ հայտնի չէ, թե ինչով է առաջնորդվել Փադդոքը կոտորած կազմակերպելիս: Ահաբեկչական խմբավորումների հետ որևէ կապ չի հայտնաբերվել, բայց նաև ապացույցներ չկան, թե նա որևէ հոգեկան հիվանդությամբ է տառապել:

Սոցցանցերի շատ օգտատերեր համոզված են, որ եթե Փադդոքը մուսուլման լիներ, նրան անմիջապես ահաբեկիչ կանվանեին ու կկապեին որևէ ծայրահեղական կազմակերպության հետ՝ նույնիսկ առանց ապացույցների:

Նևադա նահանգի օրենքներով՝ ահաբեկչության գործողություն է համարվում «Ցանկացած գործողություն, կապված բռնության հետ՝ շարքային քաղաքացիներին ծանր մարմնական վնասվածքներ կամ մահ պատճառելու նպատակով»:

Դաշնային մակարդակով ԱՄՆ օրենքը «ներքին ահաբեկչություն» է անվանում այն գործողությունները, որոնք համապատասխանում են երեք չափանիշների՝ վտանգ են ներկայացնում մարդկային կյանքին՝ խախտելով նահանգի օրենքները, նպատակ ունեն վախեցնել կամ ինչ-որ բան պարտադրել քաղաքացիներին կամ կառավարությանը, կատարվել են գերազանցապես ԱՄՆ տարածքում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփը Լաս Վեգասի մարդասպանին անվանել է հիվանդ ու խելագար մարդ’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Թեմայի փնտրտուք’