‘
Լաս Վեգասում խաղատան մոտ քաղաքի 64-ամյա բնակիչ Սթիվեն Փադդոքի կազմակերպած հրաձգության զոհերի թիվը, ոստիկանապետի խոսքով, հասել է 59-ի, առնվազն 527 մարդ վիրավորվել է:Սա զոհերի թվով ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր միջադեպն է:
Մինչ այժմ նմանատիպ ամենազանգվածային միջադեպը համարվում էր 2016 թ. Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում Օմար Մուտինի հարձակումը, որտեղ զոհերի թիվը հասել էր 49-ի, ևս 53 մարդ վիրավորվել էր:
Ոստիկանությունը տեղեկացրել է, որ Փադդոքի տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և ավելի քան 18 միավոր հրազեն: Բացի այդ՝ այնտեղ հայտնաբերվել են անհասկանալի էլեկտրոնային սարքեր, որոնց նշանակությունը դեռ պարզ չէ:
Հարձակումից մի քանի ժամ անց դրա պատասխանատվությունը ստանձնել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը հայտարարել է, թե Փադդոքը մի քանի ամիս առաջ իսլամ է ընդունել, սակայն այս տեղեկությունը դեռ չի ճշտվել:
Ոստիկանության տվյալներով՝ Փադդոքը ինքնասպանություն է գործել՝ մինչ ոստիկանությունը գրոհով կվերցներ հյուրանոցի 32-րդ հարկում գտնվող այն սենյակը, որտեղից նա կրակ էր բացել երաժշտական փառատոնի մասնակիցների ուղղությամբ: Նշվում է, որ նա ամերիկյան բանակի վետերան չի եղել և չի մասնակցել ռազմական գործողությունների:
Փոխանցում է BBC-ն:
‘