‘
Բարձրագույն խմբի ակումբներից յուրաքանչյուրը ՀՖՖ է ներկայացնում տարվա ընթացքում թիմի կազմում առավել հաջող իրենց դրսևորած 5 ֆուտբոլիստների ցուցակը: «Փյունիկի» մարզչական շտաբի և ակումբի ղեկավարության ներկայացրած տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման 5 թեկնածուներ են.
1. Սարգիս Հովսեփյան
2. Դավիթ Մանոյան
3. Տարոն Ոսկանյան
4. Կամո Հովհաննիսյան
5. Հովհաննես Հովհաննիսյան
Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՖՖ-ն փոխել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի որոշման կարգը և որոշվում է ոչ թե առաջնության, ինչպես եղել էր նախորդ տարիներին, այլ տարվա լավագույն խաղացողին: Այսինքն, տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում կլինեն նաեւ ազգային հավաքականի անդամները, ովքեր հանդես են գալիս արտերկրում, հայտնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը:
‘