‘
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ճապոնացի պաշտոնակից Տարո Կոնոյի հետ հանդիպմանը կատակել է Ճապոնիայի եղանակին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ, պատմել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Չորեքշաբթի Ճապոնիայի մայրաքաղաքում ձյուն է տեղացել: Ճապոնական չափանիշներով՝ մարտի վերջին նման բան վաղուց չէր եղել:
Facebook-ի իր էջում Զախորովան գրել է, որ աշխատանքային ճաշի ժամանակ ճապոնացի նախարարը նշել է, թե Ռուսաստանի պատվիրակությունը «ձյուն է բերել» Ճապոնիա:
«Քանի որ մենք չենք միջամտել ձեր ընտրություններին, ապա որոշել ենք միջամտել եղանակին»,- ի պատասխան՝ կատակել է Լավրովը, ապա լուսանկարել է տեղացող ձյունը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘