‘Լավրովը հաստատել է, որ Պուտինը հանդիպելու է Սարգսյանի և Ալիևի հետ’

1270

ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր է ձեռնարկում, որպեսզի ԼՂ հակամարտող կողմերը հակամարտության կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ փաստաթուղթ ընդունեն:

Ինչպես տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը:

 «Անկասկած անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում այսպես կոչված շփման գծում»,- նշել է նա: «Կողմերը միմյանց սադրիչ գործողությունների մեջ են մեղադրում, նման բան նախկինում էլ է տեղի ունեցել, ցավոք, մենք արդեն երկար տարիներ է նման պարբերական պոռթկումներ ենք նկատում, սակայն այս անգամ սա մի տեսակ ավելի սուր է ընկալվում ու ներկայացվում: Քիչ մարդիկ չեն զոհվել, և մենք մյուս երկրների, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին վճռականորեն կոչ ենք արել կողմերին առավելագույնս զսպվածություն դրսևորել, թույլ չտալ որևէ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել բռնության հերթական դրսևորմանը»:

«Այս շաբաթվա վերջում նախատեսվում են մեր երկրի նախագահի առանձին հանդիպումները նախ ՀՀ, իսկ հետո Ադրբեջանի նախագահի հետ, և երբ նրանք միևնույն ժամանակ հայտնվեն նույն վայրում, հավանաբար ԼՂ վերաբերյալ խոսակցությունից չեն խուսափի,- կարծում է ՌԴ դիվանագիտության ղեկավարը:- Սակայն թե դա ինչպես կկազմակերպվի, կախված է մեզնից»:

 «Հակամարտությունը միանգամայն էմոցիոնալ կերպով է ընկալվում երկու կողմից էլ,- նշում է նա:- Մենք՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետություն, մեր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ քիչ ջանքեր չենք գործադրում այն հարցերի լուծման համար, որոնք դեռևս խանգարում են կարգավորման քաղաքական սկզբունքների շարադրմամբ պայմանագրի կնքմանը, այդ մի քանի հարցերն, այնուամենայնիվ,  հասցնել այնպիսի վիճակի, ինչպես ասվում է, որպեսզի կողմերը ձևակերպեն իրենց համար ընդունելի փաթեթ»:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հենք այս պահին գոյություն չունի’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո.«Չէի կարծում, որ Ֆաբրեգասը կհեռանա «Բարսելանա»-ից»’