‘
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
«Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր հայաստանցի գործընկերոջը Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ»,- ասվում է հայտարարությունում:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք արդիական հարցեր` ինտեգրացիոն համագործակցության և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
‘