‘
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընկել է՝ Մոսկվայում կայացած «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» ֆորումի ժամանակ:
Լավրովը հարվածել է աստիճանին եւ ընկել ծնկների վրա, բայց արագ բարձրացել է եւ նստել իր տեղը: Ֆորումի ժամանակ իր ելույթը նախարարը սկսել է՝ փորձելով կատակի միջոցով հարթել միջադեպը: «Տեսա՞ք ոնց ընկա: Բայց լավ է, որ ոչ դիվանագիտական ճակատում, այլ աստիճանի վրա», — ասել է դիվանագետը:
Կարճ ժամանակում Լավրովի անկումը համացանցում մեմ է դարձել: Ընկնող նախարարին պատկերում են տարբեր իրավիճակներում: Այս մեկում, օրինակ, երեւում է, որ նախարարը ոչ թե ընկնում է, այլ պատրաստվում է վազքի մեկնարկի:
‘