Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավորովը համոզված է, որ ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությունը կարգավորելու համար։
Լավրովի կարծիքով՝ ԱՄՆ-ի միջամտությունից ապահովագրված չէ ԱՊՀ ոչ մի երկիր։
Ուրբաթ օրը ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ Լավրովը հիշեցրել է երկու տարի առաջ Բելառուսում գունավոր հեղափոխություն իրականացնելու փորձը։
«Բայց ակնհայտ է, որ նման տիպի միջամտությունից ապահովագրված չէ ԱՊՀ ոչ մի պետություն։ Դա ակնհայտ է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության անպատկառ գործողություններից Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը։
Փոխանցում է ria.ru-ն։