Լավրովն ակտիվորեն քարոզարշավ է անցկացնում

641

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը սեպտեմբերին կայանալիք պետդումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստանի» ցուցակի առաջին հնգյակում է, չափազանց ակտիվ քարոզարշավ է անցկացնում։

Երկուշաբթի Վոլգոգրադում  Լավրովը կրկին գրավել է լրագրողների և սոցցանցերի ուշադրությունը՝ շոշափելով Իոսիֆ Ստալինի նուրբ թեման։ Վերջինիս կերպարը վերջին տարիներին բազմիցս քաննարկվել է Ռուսաստանում՝ այն ենթատեքստով, ինչն իշխանություններն անվանում են պատմությունը վերանայելու փորձ։ Հուլիսի 1-ին նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել՝ ԽՍՀՄ-ի նպատակները և գործողությունները հիտլերյան Գերմանիայի նպատակների և գործողությունների հետ հավասարեցնելու փորձերը, ինչպես նաև Եվրոպան նացիզմից ազատագրելու հարցում Խորհրդային Միության վճռորոշ դերը ժխտելն արգելելու վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում Լավրովը վերադարձել է այդ թեմային։ «Դուք հիշատակեցիք Իոսիֆ Ստալինին, որը Հայրենական պատերազմի ընթացքում պետք է ղեկավարեր ամեն ինչը։ Ես միանգամայն համաձայն եմ, որ պատմությանը դիպչել պետք չէ։ Ի դեպ, Ստալինի վրա բոլոր հարձակումները՝ որպես գլխավոր չարագործի, նրա արած բոլոր գործերը նախապատերազմյան, պատերազմական և ետպատերազմական շրջաններում մի կույտի մեջ լցնելը չէ՞ որ նույն հարձակումն է մեր անցյալի, Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վրա»,- հայտարարել է Լավրովը։

Արտգործնախարարը նաև Արևմուտքին ու հատկապես ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային ուղղափառությունը խարխլելու և Ռուսաստանի ընտրություններին միջամտելու փորձերի մեջ։

Քաղաքագետ Կոնստանտին Կալաչովի կարծիքով՝ Լավրովի ելակետը եղել է այն, թե Վոլգոգրադում շատերը հավանաբար կուզենան, որ քաղաքը կրկին վերանվանվի Ստալինգրադ։ Սակայն Վոլգոգրադում անցկացված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել , որ քաղաքացիների մեծ մասը դեմ է անվանափոխությանը և բավական քննադատաբար է վերաբերվում Ստալինին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը հայտարարել է, որ Աֆղանստանից զորքերը դուրս բերելուց հետո ԱՄՆ-ին այլևս չեն հարգի
Հաջորդ հոդվածըՄԱԳԱՏԷ․ Հյուսիսային Կորեան, ըստ երևույթին, կրկին միջուկային ռեակտոր է գործարկել Յոնբենում